ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 11-ը և մայիսի 8-ը Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմներում Հաղթանակի օրեր է հայտարարել։ «Երկու պատերազմներում էլ հաղթանակ տարավ Միացյալ Նահանգները, և ոչ ոք չի կարող մեզ մոտենալ ուժով, քաջությամբ և ռազմական հմտությամբ»,- գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։ Ըստ նրա՝ ԱՄՆ-ը անհամեմատ ավելին արեց Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթելու համար, քան՝ մյուս երկրները։               
 

Բողոքարկել-չբողոքարկելու վերաբերյալ

Բողոքարկել-չբողոքարկելու վերաբերյալ
01.04.2025 | 17:00

Գյումրիի ընտրությունների վերաբերյալ բազմաթիվ կարծիքներ են հիմա հնչում. բարոյական հաղթանակը ՔՊ-ի՞նն էր, որ բոլորից շատ ձայն հավաքեց, թե՞ ընդդիմությանը, որ ՔՊ-ին զրկեց միայնակ քաղաքապետ ընտրելուց: Նաև շատ է քննարկվում, թե ով ում կմիանա: Բայց ուզում եմ անդրադառնալ մեկ ուրիշ չարչրկվող հարցի. արդյո՞ք ընտրություններին մասնակցած քաղաքական ուժերը համաձայն են և ընդունում են քվեարկության արդյունքները, արդյո՞ք չեն բողոքարկվելու դրանք և այլն, որովհետև անխտիր բոլորը՝ նույնիսկ ՔՊ-ն, խոսում են ու հայտարարել են տարատեսակ ընտրախախտումների մասին:

Իսկ այս հարցադրումը բարձրացնողները կարո՞ղ են ասել, թե ո՞ւմ բողոքեն, որտե՞ղ և ի՞նչ ակնկալիքներով դա անեն: Հայաստանում կա՞ մի այդպիսի կառույց, որտեղ նման բողոքները կքննվեն, կտրվի անաչառ գնահատական, և կարվեն համապատասխան գործողություններ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վրա այդպիսի վստահություն ո՞վ ունի: Լրատվամիջոցների, անկախ դիտորդների, ընրական հանձնաժողովների կամ վստահված անձանց կողմից արձանագրված խախտումներից քանիսի՞ն է քվեարկության օրը կամ դրանից հետո համապատասխան ընթացք տրվել, գործ հարուցվել:

Մինչ այժմ կայացած բոլոր ընտրությունների ժամանակ ի՞նչ նշանակություն են ունեցել բողոքարկումները: Այո, մի քանի հազվագյուտ դեպքերում մեկ-երկու անձի նկատմամբ քրգործ է հարուցվել, բայց քվեարկության արդյունքների վրա դրանք ոչ մի ազդեցություն չեն ունեցել: Մոռացվել-գնացել են:

Ըստ այդմ, պե՞տք է անիմաստ ռեսուրս վատնել մի բանի վրա, որը ոչ մեկին ոչինչ չի տալու: Լավագույն դեպքում, ինչ-որ միջազգային զեկույցներում կես տողով նշվելու, իբր գնահատվելու է, բայց այսօրվա իշխանությունների վրա դա ոչ մի ազդեցություն չունի:

Էդուարդ Սարիբեկյան

Դիտվել է՝ 6009

Մեկնաբանություններ